| «ԻԿԱ» Կահույքի ֆաբրիկան իր գործունեությունը սկսել է 2002 թվականին:
Ֆաբրիկան արտադրում է ոչ թանկ, որակյալ փափուկ կահույքի լայն տեսականի (փափուկ կահույքի արտադրություն, կահույքի կոմպլեկտների արտադրություն հայաստանում): Ցանկացած մարդ ցանկանում է իր տանը տեսնել ժամանակակից ու հարմարավետ փափուկ կահույք: Համեմատելու և լավագույնն ընտրելու հնարավորությունը միշտ առկա է: Այդ պատճառով «ԻԿԱ» կահույքի ֆաբրիկան ձգտում է աշխատել այնպես, որ այդ համեմատությունը լինի հօգուտ իր արտադրանքի և մատչելի հաճախորդին: Կատարվում են որոշակի քայլեր փափուկ կահույքի որակի բազմակողմանի բարձրացման ուղղությամբ:
Նախ և առաջ արտադրության մեջ օգտագործվում են դիմացկուն նյութեր: Պինդ փայտը, ժամանակակից տեքստիլը, որոկյալ կաշին երաշխավորում են բազմոցների և բազկաթոռների բարձր կայունությունը մաշվելու, խարխլվելու և շահագործման այլ հետևանքների դեմ:
Իրենց արտադրանքն ինքնուրույն իրացնող ընկերությունները ստիպված չեն չափազանց բարձր գներ նշանակել իրենց արտադրանքի համար, քանի որ տրանսպորտային ծախսերը ծածկելու և իրացնողների հետ առևտրական վերադիրները համաձայնեցնելու անհրաժեշտությունը բացակայում է: Բացի այդ, արտադրող ընկերությունը իր հաճախորդներին կարող է առաջարկել զեղջերի ճկուն համակարգ և տարբեր բոնուսներ:
Կարո՞ղ է որակյալ փափուկ կահույքը լինել էժան կամ որակյալ կահույքը միանշանակ պետք է լինի թա՞նկ: Ընդունված է համարել, որ կահույքի դիզայնի ժամանակակից ուղղություններով նախագծված և որակյալ դիմացկուն նյութերով պատրաստված կահույքը չի կարող էժան լինել: Այս կարծրատիպը աստիճանաբար վերանում է շնորհիվ «ԻԿԱ» Կահույքի ֆաբրիկայի արտադրության մեջ օգտագործվող նոր տեխնոլոգիաների և հաջողությամբ կիրառվող բարձր ստանդարտների:
Նրանք ովքեր լրջորեն են վերաբերվում փափուկ կահույքի ընտրությանը հետաքրքրվում են բոլոր մանրամասնություններով՝ շուկայում առաջարկի հետազոտությունից մինչև բազմոցի կոնկրետ մոդելի կոնստրուկցիայի առանձնահատկությունները: Ընդ որում հաշվի է առնվում ամեն մի դետալ՝ և նյութը, որից պատրաստվում է կահույքի կմախքը, և բազմոցի բարձերի ու թիկնակի լցոնը, և պաստառի գործվածքը: Նշված բաղադրիչներից յուրաքանչյուրն իր ազդեցությունն ունի կահույքի հարմարավետության և երկարակեցության վրա: Պայմաններից անգամ մեկի անհամապատասխանությունը գոյություն ունեցող որակի չափանիշներին հանգեցնում է փափուկ կահույքի տեսքի և ամրության արագ կորստին: Պետք չէ մոռանալ նաև կահույքի արտադրության մեջ օգտագործվող նյութերի առողջության վրա հավանական ազդեցության մասին: Թունավոր քիմիական միացությունների օգտագործումը և անորակ դետալները կարող են անուղղելի վնաս հասցնել:
Ընտրելով «ԻԿԱ» Կահույքի ֆաբրիկայի արտադրանքը՝ դուք վստահում եք մեզ, իսկ «ԻԿԱ» Կահույքի ֆաբրիկան միշտ թանկ է գնահատում ձեր վստահությունը:
|