| Փոխադրում Իրականացվում է երկուշաբթիից շաբաթ սեփական տրանսպորտով: Երևվան քաղաքում փոխադրումն անվճար է: Կահույքի փոխադրման հարցերով հայաստանում դիմել +374 93 580088, +374 91 402895 հեռախոսահամարով:
Երաշխիք Կահույքը տեղադրելուց հետո ֆաբրիկան իրականացնում է երաշխիքային սպասարկում 18 ամսվա ընթացքում: Երաշխիքային սպասարկումը չի վերաբերվում շարժվող մեխանիզմին:
«ԻԿԱ» ֆաբրիկայի կահույքի հավաքածուների շահագործման ժամկետները համեմատաբար ավելի երկար են: Անհրաժեշտ է նաև չմոռանալ կահույքի խնամքի մասին և օգտագործել այն ըստ նշանակության: Կահույքի պահպանման համար օպտիմալ պայմաններ են համարվում +10oC օդի ջերմաստիճանը և 66±15% հարաբերական խոնավությունը:
Փափուկ կահույքի պատվեր անհատական չափերով Պատվերի դեպքում ոճաբանն այցելում է պատվիրատուի բնակարան և գնորդի հետ տեղում քննարկում է բոլոր հարցերը՝ ներառյալ օպտիմալ չափերը, կահույքի պաստառի տեսակը, գույնը, ֆակտուրան և դրանց համապատասխանությունը տարածքի ինտերյերին: Լավագույն տարբերակը կարելի է ընտրել կահույքի մոդելների և գործվածքների նմուշների կատալոգից:
Խորհրդատուն չափում է տարածքը, այդ թվում դռների բացվածքները և միջսենյակային անցումները: Պատվերն իրականացվում է ամենասեղմ ժամկետներում կախված գործվածքների առկա տեսակներից:
Փափուկ կահույքի խնամքը Անկասկած խոսքը գնում է գործվածքների մասին, որոնք պահանջում են խնամք և մաքրություն: Միայն այս դեպքում ձեր կահույքը կունենա այնպիսի տեսք ինչպիսին այն ուներ խանութից նոր բերված ժամանակ: Կահույքի մաքրման մասին ավելի մանրամասն խոսելով պետք է նշել, որ այն նախատեսում է տարբեր գործընթացներ, առաջին հերթին ընթացիկ խնամք: Տվյալ դեպքում նկատի է առնվում բազմոցի մաքրումը փոշուց (սովորաբար օգտագործվում է փոշեծծիչ), կեղտոտվածության արագ հեռացումը, որը կանխում է լաքաների առաջացումը, գույնի խամրումը և գործվածքի նախնական հատկությունների կորուստը: Ճիշտ և կանոնավոր խնամքի դեպքում բազմոցը երկար ժամանակ կմնա իդեալական վիճակում, իսկ ընդհանրապես պետք է պահպանել ոսկե կանոնը համաձայն որի մաքուր չէ այնտեղ, որտեղ հաճախակի մաքրվում է, այլ այտեղ, որտեղ չեն աղտոտում: Այսինքն որպեսզի հաճախակի չօգտագործվի մաքրման գործընթացը, հարկավոր է կահույքը պահել մաքուր և կոկիկ:
Այնուամենայնիվ, ինչքան էլ խնամքով վերաբերվեք փափուկ կահույքին, որոշ ժամանակ անց այն մաքրելու անհրաժեշտություն է առաջանում: Դա ևս մի գործընթաց է, որը հնարավորություն է տալիս պահպանել գործվածքի գրավչությունն ու հաճելի տեսքը: Այս գործընթացի ժամանակ կահույքի գործվածքը կամ լվացվում է, կամ ենթարկվում է չոր քիմիական մաքրման: Օգտագործվում են նյութեր, որոնք ընտրվում են գործվածքի մաքրման հնարավոր մեթոդների մասին տվյալներ պարունակող «անձնագրային տվյալների» հիման վրա:
Չոր մաքրումը գործընթաց է, որի ժամանակ օգտագործվում է օրգանական լուծիչ իսկ մաքրումն իրականացվում է մեխանիկական շփման միջոցով: Առավելապես օգտագործվում է պերքլորէթիլեն: Չոր մաքրումը շատ արդյունավետ միջոց է յուղային լաքաները մաքրելու համար, բայց այն արդյունավետ չէ ջրում լուծվող կեղտը մաքրելու համար: Այդ պատճառով ցանկալի է լվանալ դետերգենտի օգնությամբ: Բացի դրանից, դժվար մաքրվող լաքաների համար կարելի է օգտագործել տեղային մաքրում:
Կահույքի գործվածքի երկարատև պահպանման համար կան հատուկ պրեպարատներ, որոնք ստեղծում են պահպանիչ ծածկույթ, որը կանխում է փոշու և այլ աղտոտող նյութերի ներթափանցումը գործվածքի մեջ: Այդ պրեպարատներից են թեֆլոնը (Teflon), սքոչգարդը (Scotchguard) և այլն: Այս պրեպարատները բավականաչափ արդյունավետ են, չնայած դրանց չարաշահումը բացասական ազդեցություն կարող է ունենալ մարդու առողջության վրա: Ցանկացած դեպքում որպեսզի ձեր բազմոցը ձեզ դուր գա, իսկ նրա պաստառի գործվածքը երկար ժամանակ պահպանի իր գեղեցիկ և շքեղ տեսքը, անհրաժեշտ է հետևել մի քանի կարևոր կանոնների: Իրականացնել կանոնավոր խնամք և սիստեմատիկաբար մաքրել փոշուց: Հնարավորինս արագ մաքրել առաջացող լաքաները: Պետք չէ միաժամանակ փորձարկել տարբեր նյութեր և չարաշահել քիմիական մաքրման նյութերի օգտագործումը:
Եթե դուք խնամքով վարվեք ձեր փափուկ կահույքին և հաշվի առնեք նրա մաքրման բոլոր նրբությունները, ապա այն կծառայի ձեզ երկար տարիներ՝ պահպանելով իր «երիտասարդությունը» և կպարգևի ձեզ հարմարավետության և գեղեցկության զգացողություն:
|